168.am-ը գրում է․

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարեց, որ վերջին նամակն են ուղարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, և եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել այն երգիչներին, ովքեր  2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Երգիչների այդ ցանկում է նաև Թաթա Սիմոնյանը:

168.am-ը կապ հաստատեց Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ:

Նազարյանը պատասխանեց, որ դա ինչ-որ սխալմունք է եղել.

«Թաթան թե՛ առաջ,  թե՛ հիմա, միշտ իր հարկերը վճարում է, և թող բոլորը իր պես օրինապաշտ լինեն»,- նշեց Նազարյանը և ավելացրեց, որ դրա պատճառը հավանաբար Թաթայի ՍՊԸ-ով իր գործունեությունը ծավալելն է:

«Երևի թե, որ նա անհատ ձեռներեց չի, ցանկում չեն տեսել, դրա համար սխալմունք է եղել: Թաթան իր գործունեությունը ՍՊԸ-ով է ծավալում և միշտ կատարել ու կատարում է իր հարկային վճարումները»,- ասաց Նազարյանը:

ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել