Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են սատցվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները՝ բուհի իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ, և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նմանատիպ օպերատիվ տվյալներ ստացվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Վնասի չափը պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել