Armenpress.am-ը գրում է․

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հնարավոր Է համարում զինվորականների ներգրավումն Ամազոնիայում անտառային ընդգրկուն հրդեհների դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, քաղաքական գործիչը հայտարարել Է օգոստոսի 23-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրազիլիայի օրենսդրությանը համապատասխան, պետության ղեկավարը կարող Է դեկրետ ընդունել օրինականության եւ իրավակարգի ապահովման մասին, ինչը թույլ Է տալիս գործի դնել զինված ուժերի ռեսուրսները: Ավելի վաղ նման միջոցների են դիմել 2017 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու եւ Ամազոնաս հյուսիսային նահանգում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել