168.am-ը գրում է․

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության նիստ է գումարվել։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ահավոր զայրացած է եղել նրանց վրա, ովքեր դեմ են խոսում Ամուլսարի հանքի շահագործմանը, ու խնդրել է փոխանցել կուսակցության այն անդամներին, ովքեր դեմ են խոսում կամ առհասարակ լռում են Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ «Կարո՞ղ է այս ԱԺ-ն ցրվի, նոր ԱԺ հավաքվի»,- ասել է նա։

Թեմայի մանրամասները 168.am-ը փորձեց ճշտել Ամուլսարի հնարավոր շահագործմանը դեմ արտահայտված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից:

Պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք տեղյակ է նիստի մանրամասներից և արդյո՞ք ստացել է նկատողություն իր կարծիքի առնչությամբ՝ նա նշեց.

«Չեմ կարող որևէ կերպ ասել՝ այնտեղ ինչպիսի զրույց է եղել, խիստ կամ  այլ բան, տեղեկություն չունեմ: Որևէ զանգ, որևէ խիստ խոսակցություն չեմ ստացել և չեմ էլ պատկերացնում, որ կարող էր նման տոնով կամ ձևով պարոն Փաշինյանը խոսել որևէ մեկի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել