Aysor.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Ջերմուկում շարունակվում է: Մինչ վարչապետը շրջում է բնակարաններով՝ կարծիքներ հարցնելով Ամուլսարի մասին, մի խումբ ջերմուկցիներ բողոքի ակցիա են իրականացնում դրսում:

Ջերմուկցիներից մեկը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեց, որ ժամանել են Ջերմուկ՝ առանց այդ մասին նախապես հայտնելու:

«Էս կազմակեպրելու ձև չէր», - ասաց քաղաքացին:

«Մենք ոչ մի բան չենք կազմակերպել, եկել ենք կարծիք լսենք», - հակադարձեց Կարապետյանը:

Բնակիչները նշեցին, որ իրենց ստիպել են վաճառել իրենց հողերը հանքի տարածքի համար, Կարապետյանն էլ հակադարձեց, թե ինչպե՞ս կարող են ստիպել վաճառել մի բան, որը նրանք չեն ուզում:

«Եթե 4 մլնը չես վերցնում, ուրեմն գերակա շահ են ճանաչում ու ձրի ձեռիցդ վերցնում են», - ասաց քաղաքացիներից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել