Armsport.am-ը գրում է․

Մեծ Սաղավարտի մրցաշարերի 14-ակի հաղթող ամերիկացի Պիտ Սամպրասը խոսել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մասին: 

«Երբ ես նայում եմ ներկայիս սերնդին՝ Ռաֆային, Ռոջերին, Նովակին ու Մարեյին, հասկանում եմ, որ նրանցից ինձ ամենաշատը նման է Ջոկովիչը: Նա, ինչպես և ես, երջանիկ մարդ է: Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը:

Միգուցե դա նրանից է, որ մենք ներկայացնում ենք երկրներ, որոնք նախկինում թենիսային կուռքեր չեն ունեցել: Մենք շատ համառորեն ենք աշխատել բարձունքում հայտնվելու համար, գուցե ավելի շատ, քան մյուսները»,-Սամպրասի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը: 

Նովակ Ջոկովիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերի 16-ակի հաղթող է: Երկուշաբթի մեկնարկող US Open-ում նա առաջին համարն է: Սերբ թենիսիստը Նյու Յորքում անցկացվող Grand Slam-ի գործող չեմպիոնն է: 

Պիտ Սամպրասը կարիերայի ընթացքում չի կարողացել հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերից միայն Ռոլան Գարոսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել