Armday.am-ը գրում է․

Պարզվում է, որ ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը չի տիրապետում ՀՀ պետական լեզվին՝ հայոց լեզվին: Նա ֆեյսբուքում գրառում է կատարել, գովազդել է ընկերոջ՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի  աշխատանքը: Սակայն, օգտատերերը շատ դժվարությամբ են հասկանում նրա մտքերը, քանի որ նրա գրառումը լատինատառ հայերենով է:

«Ցավդ տանեմ, ընկերս: Մաքուր, անվախ, շիտակ մարդ, թող քո դեմ աշխատողները քո մարդկության կեսը ունենան:   (Cavt tanem , Ngers!!! Makur, anvax, shitak mard!!! 

Tox ko dem ashcatoxner@ , ko mardkutyan kes@ unenan!!!),-գրել է նա:

Ֆեյսբուքում, երբ օգտատերերը ֆիքսել են նրա գրառումը, վարչապետի խորհրդականը նշել է, որ կարեւորը բովանդակությունն է, ոչ թե ձեւը: Փաստորեն ՀՀ պետական լեզվին տիրապետելը ձեւ է:

Ի դեպ, ArmDay.am-ը վարչապետի խոհրդկաանի տվյալներից տեղեկացավ, որ նա չի տիրապետում հայոց լեզվին: Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում:

Արտակ Գասպարյանը վարչապետի խորհրդականն է հասարակական հիմունքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել