Tert.am Life-ը գրում է.

«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթում հաղթած ու «Եվրատեսիլ»-ը Հայաստան բերած առայժմ մեր միակ պատվիրակը՝ Վլադիմիր Արզումանյանը, նշանադրվել է։ Կատարողի ընտրյալի անունը Աննա է և նրանք՝ երեք տարի հանդիպելուց հետո նշանադրվել են։

Tert.am Life-ը Վլադիմիրի հետ զրուցել է ինչպես անձնականի, այնպես էլ ստեղծագործական ոլորտում սպասվող նորությունների մասին։

Երիտասարդ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Շուշիում հուլիսի 30-ին, ինչ վերաբերում է հաջորդ քայլին՝ ամուսնությանն ու հարսանիքին Վլադիմիրն ասաց․ «Ամուսնության հարցում դեռ չենք շտապում՝ ամեն ինչ առջևում է»։

Անձնական և ստեղծագործական նորություններն այս անգամ կատարողը համատեղել է՝ շուտով թողարկելու է նոր ստեղծագործություն՝ նվիրված Աննային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել