Tert.am-ը գրում է․

Ռուսական Baza պարբերականը հրապարակել է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Аirbus 321 ինքնաթիռի օդաչուների և ավիակարգավարների բանակցությունների վերծանումը Մոսկվայից օդ բարձրանալիս և շարժիչներից մեկի խափանումից հետո վթարային վայրէջք պահանջելիս:

Ինչպես հաղորդում է РБК-ն, ավիաընկերությունից հաստատել են գաղտնագրված տվյալների իսկությունը: Ստացված վերծանումից հետևում է, որ Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց օդաչուները վթարային իրավիճակի ազդանշան են տվել, ինչպես նաև զեկուցել են շարժիչի աշխատանքի խափանման մասին: Ավիակարգավարները թռիչքից առաջ օդանավի անձնակազմին նախազգուշացրել են «առանձին չվող թռչունների» մասին, որոնք կարող են խանգարել թռիչքին: 
 
Օդ բարձրանալուց երկու րոպե անց օդաչուն տեղեկացրել է շարժիչի խափանման մասին: Ավիակարգավարը թույլտվություն է տվել օդանավակայան վերադառնալու համար, սակայն օդաչուները չեն փոխել ինքնաթիռի ընթացքի ուղղությունը: Նրանք նկատել են, որ դեռ աշխատող երկրորդ շարժիչը սկսել է կորցնել հզորությունը, ինչի հետևանքով արագությունը նույնպես սկսել է ընկնել: Նրանք ստիպված են եղել օդանավն իջեցնել մոտակա վայրում:  

Եվս մի քանի րոպե անց օդաչուները շտապ օգնություն և փրկարարների են կանչել՝ տեղեկացնելով, որ արդեն վայրէջք են կատարել: Այնուհետև օդաչուները հայտնել են, որ 226 ուղևորի տարհանում են իրականացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել