Tert.am-ը գրում է․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 63 մարդ է զոհվել, ավելի քան 180-ը տուժել են, հաղորդում է BBC-ն:

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում՝ մեծաասամբ իսլամի շիա ուղղության հետևորդներով բնակեցված թաղամասում: Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:

«Թալիբան» իսլամիստական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում պայթյունի համար պատասխանատվությում չի վերցրել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել