168.am-ը գրում է․

Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշյալ ժամանակահատվածում գործազուրկների թիվը կազմել է 4 մլն 157․000, ինչը 1 մլն 21 հազարով ավելի է 2018թ․ նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի համեմատ։ Ընդ որում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 3.4 տոկոսով և կազմել է 15 տոկոս, 15-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ 23․3 տոկոս, 15-64 տարեկանների խմբում՝ 13․1 տոկոս։

Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվը նվազել է 307․000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 562․000-ով։

Ընդհանուր առմամբ, 2019թ․ 2-րդ եռամսյակում աշխատանք ունեցողների 18․3 տոկոսն զբաղված է եղել գյուղատնտեսության ոլորտում, 19․6 տոկոսը՝ արդյունաբերության, 5.5 տոկոսը՝ շինարարության, 56.6 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել