Tert.am-ը գրում է․

ՎԵՏՕ շարժումն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրազեկման ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում։

Մոտոերթի մեկնարկին Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ հիմնադրել են մոտոակումբը, և ընկերներով որոշել են քարոզել տղամարդկային ապրելակերպը:

«Այս երկրում վերջին տարիներին տղամարդկությունը միակ չքարոզվող բանն է: Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ է, թռուցիկներ ենք բաժանելու ճանապարհին, իրազեկելու ենք մարդկանց կոնվենցիայում առկա վտանգների մասին: Մենք տեսանք, որ կոնվենցիայի վարերացման նախապատրաստական աշխատանքներ էին տանում, բռնաբարության մասին կեղծ նամակներ էին հրապարակում ֆեյսբուքում, մենք իրազեկման ակցիա ենք անելու»,-ասաց Նարեկ Մալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել