Տակոմայում բնակվող մի ամերիկացի մի ուսանողուհի սովորեցրել է, թե ինչպես պետք է փաթեթավորել իրերը, երբ պատրաստվում են մեկնել համալսարան:

19-ամյա Էլիզաբեթ Չայլդսը Twitter-ում ցույց է տվել Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն-Սալեմի պետական համալսարանի հանրակացարան տեղափոխվելու նախապատրաստությունները:

Էլիզաբեթի ճշգրտությունը շփոթեցրել է օգտվողներին: Նրանք որոշել են, որ մոտ 50 իրեր և ինը զույգ կոշիկ հնարավոր չէ տեղավորել փոքր պյուսակի մեջ։ Չայլզը ստիպված է եղել կարճ տեսահոլովակ նկարահանել, որով ցույց է տալիս, որ բոլոր իրերը տեղավորել է։

Ի վերջո ուսանողուհին Daily Mail-ին պատմել է, թե ինչպես կարելի է մոտենալ փաթեթավորվող իրերին: Պարզվում է, որ դա շատ քիչ ժամանակ է պահանջում` մոտ 15-30 րոպե: Բացի այդ, աղջիկը իր ամբողջ հագուստը գլանաձև փաթաթում է, դա թույլ է տալիս քիչ տեղ զբաղեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել