Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները: Այդ մասին գրել Է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի նավթընկերություններն առնվազն 905 միլիոն դոլարի չափով լրացուցիչ եկամուտ են ստացել 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակամիջոցում:

«Հաշվարկը հիմնված Է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի տարբերության վրա՝ հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշի համեմատությամբ»,- պարզաբանում Է գործակալությունը: Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ամերիկյան պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի պահանջակը ՕՊԷՔ-ի երկրների եւ նրանց գործընկերների հանույթի կրճատման ֆոնին, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել