Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի»  նախկին ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը հայտարարել է, որ վիրավորված է կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից:

Այս մասին հայտնում է Cadena SAR-ը։

Ֆուտբոլիստի խոսքերով՝ մասնագետը իր հեռանալուց հետո ոչ մի անգամ կապ չի հաստատել։

«Հեռանալուց հետո մենք չենք խոսել։ Մենք ընդհանրապես չենք շփվել, նա նույնիսկ հրաժեշտ չի տվել։ Հիմա ես պարզապես ցանկանում եմ վայելել ֆուտբոլը», - ասել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնայում» խաղացել է 2016-2019 թվականներին։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը նա վարձավճարով հանդես էր գալիս «Արսենալում»։ Այս ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց «Սելտայի»հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել