Armsport.am-ը գրում է.

Ուելսցի ֆուտբոլիստ Ջոել Դարլինգտոնն ինքնասպան է եղել վնասվածքների պատճառով, որոնք խանգարել են նրան բարձր մակարդակի դուրս գալ:

Ջոելը խաղացել է պատանեկան հավաքականներում և համարվում էր մեծ տաղանդ, սակայն վերջին երկու տարիների ընթացքում նա տառապում էր ողնաշարի սկավառակի վնասվածքի պատճառով:

Ոչ մի պրոցեդուրա ֆուտբոլիստին չի օգնել, ինչից հետո ֆուտբոլիստը դեպրեսիայի մեջ է ընկել։ Մայրն ու եղբայրն ավտոտնակում գտել են տղայի մարմինը, հայտնում է Daily Post-ը։

Ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ժամանակից շուտ լքել է ձեռքի կոտրվածքի պատճառով: Նրա վերջին ակումբը եղել է Ուելսի «Բալա Թաունը»։ Ջոելը 20 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել