Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռևս չի հանձնվել և ամեն գնով ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը։ 

Աղբյուրը վստահեցնում է, որ չնայած ՄՅՈւ-ի հրաշալի մեկնարկին ԱՊԼ-ում (ՄՅՈւ 4-0 «Չելսի») ու չնայած Սուլշերի՝ խաղը Պոգբայի շուրջ կառուցելու կոչերին՝ 26-ամյա ֆրանսիացին սպասում է այն զանգին, որը փոխելու է իր կարիերայի ընթացքը։ Նախորդ մրցաշրջանի ավարտին Պոգբան ցանկություն էր հայտնել ՄՅՈւ-ից հեռանալու ու ակնարկել էր, որ «Ռեալում» խաղալը երազանք է ցանկացածի համար։ 

Մյուս կողմից Մադրիդում իրենց բավականին իներտ են պահում, ինչպես Նեյմարի հավանական տրանսֆերի հարցում։ Մեկ բան հստակ է․ «արքայական» ակումբը չի վճարի 200 միլիոն եվրո Պոգբայի համար։ Մոտավորապես հենց այս գումարն են ուզում ստանալ «կարմիր սատանաների» ղեկավարները։ 

Marca-ն նշում է, որ մոտ օրերս ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ժամանելու է «Օլդ Թրաֆորդ» ևս մեկ անգամ հիշեցնելու «Ման․ Յունայթեդի» ղեկավարներին, որ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել