Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում «մերսիսայդցիների» հաղթանակին։ 

«Այս գավաթը չեմպիոնական պատի համար է։ Բարդ մենամարտ էր, բայց այս թիմը կարող է հաղթահարել ամեն բան։ Մեծ շնորհակալություն բոլոր երկրպագուներին, որոնք եկել էին Ստամբուլ»,-գրել է Վեյնալդումը։ 

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ «Կարմիրները» առավելության հասան «Չելսիի» նկատմամբ 5-4 հաշվով։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել