Tert.am-ը գրում է.

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը, ով փոխարինել է Գրիգոր Բեքմեզյանին: Վերջինս ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին այսօր դատական նիստին հայտարարեց Անահիտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝  իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչն ասաց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարություններն ունկնդրի մոտ տպավորություն են թողնում, թե դրանք վերաբերում են Խաչատուրովին և ընդհանրական բնույթ չեն կրում:

Անահիտ Սարգսյանն ասաց. «Շատ կարևոր եմ համարում նաև նրա ներդրումը: Նա «Անդրանիկ Օզանյան» շքանշան է ստացել հայկական բանակի կայացման, ամրապնդման գործում զգալի ավանդի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել