Tert.am-ը գրում է.

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ»  հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա պարզաբանեց, որ հարկման առումով ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը ծառայությունները մասնատել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, այն դիտելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող:

Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակվել է ստուգում:

Անդրադառնալով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործին՝ ՊԵԿ նախագահը նշեց միայն, որ այդ ուղղությամբ ՊԵԿ-ի իրականացած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել քրեական գործի համար բավարար տվյալներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել