«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ և սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված.  իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել  է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչև աշնան սկիզբ կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է  հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, և ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի և կառավարելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել