Armenpress.am-ը գրում է.

Ոստիկանության Մալաթիայի բաժին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաներն իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շահումյանի 3-րդ փողոցի տներից մեկի դիմաց 4 տղամարդ վիճաբանել են տանտիրոջ, նրա կնոջ և նրանց որդու հետ՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը տանտիրոջ դուստրն է, իր գազային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ և 1 փամփուշտ: Տանտիրոջ դուստրը ներկայացրել է ատրճանակը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել