Shantnews.am-ը գրում է.
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարությունում խոսել է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացով պայմանավորված ֆինանսական միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին:
«Իրականացվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը Գյումրի տեղափոխելու հետ, արտաքին տնտեսական սպասարկման կենտրոն է լինելու Գյումրիում, և մաքսատան տեղափոխումը կարելի է համարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկ: Նախորդ նիստում մենք որոշում ընդունեցինք նախագծա-հաշվային աշխատանքների համար գումար հատկացնելու վերաբերյալ, որոշում է կայացվել, որ մենք պարբերաբար կբերենք պատրաստի նախագծերը, որպեսզի փուլ առ փուլ իրականացնենք ամբողջ ծավալի սպասարկումը»:
Նա նշել է, որ խոսքն անհրաժեշտ մոտ 966 մլն 400 հազար դրամի մասին է: Կառավարությունը որոշել է հաստատել այն: