«Առավոտ»-ը գրել է, որ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների պղծման լուրը լսելուն պես Եռաբլուր-պանթեոն էին շտապել զոհված տղաների հարազատներն, այլ քաղաքացիներ, որոնք սկսել են մաքրել գերեզմանաքարերը:

Քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ իրավապահները պետք է հետևողական լինեն, որպեսզի հանցագործները հայտնաբերվեն և պատժվեն:

Տիկին Ներսիսյանի խոսքով, սա արդեն որերորդ ոտնձգությունն է Եռաբլուր պանթեոնի նկատմամբ: Նա հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 2-ի դեպքը, երբ Եռաբլուր եկած ավտոմեքենայի ապակիներն էին կոտրել, գողություն արել.

«Սկզբում մտածում էի, որ հնարավոր է երեխաների ձեռքի գործը լինի, բայց հետո մտածեցի՝ ինչո՞ւ պետք է այդպիսի բան անեն: Չէ՞ որ դպրոցներում նրանց այդքան կրթում են, ասում, որ Եռաբլուրը  սրբավայր է: Չգիտեմ տարբեր վարկածներ են ասում, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»:

Տիկին Ներսիսյանի խոսքով, այս ամենից մնաց այն, որ երկրորդ անգամ ծնողներին ցավ պատճառեցին: 

Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել