Panorama.am-ը գրում է.

«Գնում են,  գնում են, իրար հետևից գնում են, մեր թատերական երկնակամարում անընդհատ աստղեր ենք կորցնում իրար հետևից», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը՝ խոսելով ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, նրա բեմադրությունների, թատերարվեստում ունեցած հաջողությունների մասին։

Հիշեցնենք, որ Երվանդ Ղազանչյանի  մահացել է նախօրեին։ Նա 82 տարեկան էր։

Արմեն Սանթրոսյանն ասաց, որ բախտ է  ունեցել խաղալ Ղազանչյանի լավագույն բեմադրություններում, այդ թվում  Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն, Վ.Շեքսպիրի  «Ոչնչից մեծ աղմուկ»։

«Արտակարգ տաղանդի տեր մարդ, արտակարգ հումորի տեր մարդ, արտակարգ երևականություն ունեցող մարդ, բոլորը համախմբված դնում էր իր բեմադրությունների մեջ։ Դրա համար իր բեմադրությունները թատերական արվեստի լավագույն նմուշներից են, որոնք պետք է մնան, պահպանվեն»,- նշեց նա։

Ա. Սանթրոսյանի խոսքով, այժմ այդ տեղը դատարկվել է, չգիտի՝ արդյոք երբևէ կլրացվի այդ տեղը, թե ոչ։

«Ոնց որ իր  պատմությունը կիսատ մնաց։ Եթե չհիվանդանար, անգամ  այս տարիքում դեռ կարող էր ստեղծել հոյակապ բեմադրություններ։ Համոզված եղեք, որ Ղազանչյանի անունն ուղղակի մեր հայ թատրոնի պատմության մեջ գրվեց ոսկի տառերով»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել