Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Fox News հեռուստաընկերության լրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցը կներկայացվի «Էմմի» մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Զրույցը կներկայացվի «Կենդանի հարցազրույց» անվանակարգում: Խոսակցության տևողությունն է 35 րոպե: Այդ ընթացքում ՌԴ նախագահը խոսել է մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես ՆԱՏՕ-ի, Ղրիմի և 2016 թվականին կայացած ամերիկյան ընտրություններին միջամտության վերաբերյալ:

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը` Հելսինկիում: Ուոլեսի խոսքով` նա երկար ժամանակ էր Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման հնարավորություն փնտրում: Ռուսական կողմի միակ պայմանն այն էր, որ հարցազրույցը եթեր հեռարձակվի ամբողջական: Նշվում է, որ զրույցն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 3,2 մլն մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել