168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնում հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ էր մեկնել այս տարի իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել