Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայումս հեռուստատեսային որևէ նախագծում չի նկարահանվում, սակայն դեռ եթերում է նրա մասնակցությամբ «Ժիրայր Գլենց» բազմասերիանոց հեռուստաֆիլմը։ Էվան ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր առայժմ չունի․առաջիկայում նա գերզբաղված կլինի թատրոնում։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է վերջինիս զբաղվածության, դերասանի մասնագիտության հանդեպ իր վերաբերմունքի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին։  

«Ներկայումս շատ բուռն կերպով պատրաստվում եմ իմ սիրելի Կամերային թատրոնի հետ հյուրախաղերի։ Մասնակցելու ենք Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնին և այնտեղ ներկայանալու ենք մեր խաղացանկից «Ռոմեո և Ջուլիետ» գործով։ Սա համաշխարհային մակարդակով իսկապես մեծ միջոցառում է, և այնտեղի հաղթանակը կլինի հաղթանակ նաև հայ ազգի համար»,- նշեց Էվան՝ հավելելով, որ հյուրախաղերից վերադառնալուց հետո հանդիսատեսն իրեն կտեսնի նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում՝ կոմերցիոն ներկայացման շրջանակներում։

Ինչ վերաբերում է հեռուստատեսային ներկայիս զբաղվածությանը, ապա, դերասանուհու խոսքով, այս ընթացքում նկարահանման առաջարկ եղել է, սակայն ինքն առաջարկը մերժել է։ Ըստ Էվայի, երբ դերի հետ կապված առաջարկ է լինում, ընդունել-չընդունելու իր որոշման վրա ազդում է ամեն ինչ՝ սկսած նախագծի տևողությունից, մինչև հոնորար ու կերպարի բնավորություն։ Ներկայումս թատրոնին էլ ավելի շատ ժամանակ տրամադրելով հանդերձ, Էվան, որպես դերասանուհի, իր կարիերայի համար կարևորում է նաև հեռուստատեսությունն ու էկրանը։

«Հեռուստատեսությունն ինձ տվել է ճանաչում, փորձ, դերեր մարմնավորելու հնարավորություն, որոնցից շատերը տպավորվել են և ինձ համար այցեքարտ են դարձել։ Ես սեր ու համակրանք զգացել եմ երկու հարթակներից էլ հավասարապես՝ թե՛ թատրոնի բեմից և թե՛ էկրանից»,- ասաց դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել