Panorama.am-ը գրում է.

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը երեկ Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հյուրանոցի մոտով անցնելիս տեսել է լեփ լեցուն աղբամաններ, նկարել է։

«Խայտառակություն է, եթե Մարիոթում է այդ վիճակը, պատկերացրեք մյուս տեղերում ինչ է կատարվում։ 5-6 օր չէին տարել։ Էսօր անցա, էլի նայեցի, պարզվեց՝ կեսն են տարել»,-լրագրողների հետ հանդիպմանը պատմեց նա։

Նրա խոսքով, մի քանի ամիս աշխատելուց հետո քաղաքային իշխանությունները հասկացել են, որ ամենամեծ պրոբլեմը աղբահանությունն է։ Հիմա ամառվա այս տապին ու շոգին, երբ քաղաքում շատ են տուրիստները, երբ աղբահանություն իրականացնող մարմինը պետք է աշխատի ծանրաբեռնված, պարզվում է՝  այդ կառույցը  գոյություն չունի։

Խաչատրյանը  համարում է, որ մրցույթում հաղթած «Սանիթեք» ընկերությունը ոչինչ չի անում ու քաղաքային իշխանությանը պարզապես փաստի առաջ է կանգնեցրել։

«Պատերազմ են հայտարարել մեկը մեկին, դատի է տալիս ընկերությունը, նրան են դատի տալիս, բայց արդյունքում տուժում ենք մենք՝ քաղաքացիներս։ Երբ հարցում անցկացնեն, առանց վարանելու շատերը կասեն՝ թիվ մեկ խնդիրը աղբահանությունն է։ Բայց այդպես չպետք է լիներ, տեխնոլոգիական դարաշրջանում դա հեշտ լուծվող հարց է»,-ասաց բանախոսը։

Խաչատրյանը կասկածի տակ դրեց  աղբահանության իրականացման համար մրցույթի արդարությունը, նշեց՝  այն անցկացվել է տարօրինակ պայմաններում, ինչի արդյունքում հաղթել է մի կազմակերպություն, որը նախկինում հայտնի չի եղել որպես աղբահանություն իրականացնող կառույց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել