Armenpress.am-ը գրում է.

Արմավիրի մարզի 2 համայնքում ցորենի արտեր են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրդեհներից մեկը բռնկվել է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում, երկրորդը՝ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին հարակից տարածքում:

Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք: Նրանք դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Կրակից վնասվել են մոտ 10 տարեկան ծառեր, հիմնականում բարդիներ և պտղատու ծառեր:

Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին բռնկված հրդեհն էլ ընդգրկվում է մոտ 3 հա տարածք: Հրդեհի վայրն ամբողջովին ծխապատ է, և բնակիչներին տարածքին մոտենալ չի հաջողվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել