Tert.am-ը գրում է.

Ես տեսնում եմ, որ այս տեմպերով 2 տարում քաղաքապետարանը չի հասցնի տրանսպորտային նոր ցանցը ներդնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Իրատեսական է 2 տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանցը ներդնելը, բայց ես այս ընթացքում չեմ տեսել ընթացիկ աշխատանք քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետը հայտարարում է առնվազն երկու տարի, բայց դա շատ անորոշ է, կարող է լինել նաև 5 տարին: Կան մի շարք գործընթացներ, որոնց մասին պատկերացում ունենալու դեպքում կարող էին արդեն իսկ մեկնարկած լինել: Առաջին հերթին, շատ կարևոր է, թե ինչ չափորոշիչների ավտոբուսներ պետք է ներդրվեն: Իմ կարծիքով՝ գործնական փոփոխություններն արդեն մեկնարկած պետք է լինեին»,- նշեց նա:

Նշենք, որ հուլիսի 16-ին Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այժմ տրանսպորտայի նոր ցանցի ներդրման գործնական փուլին պետք է անցում կատարվի:

«Մեծ աշխատանք կա անելու ավտոբուսների չափորոշիչների որոշման հետ կապված, կանգառասրահների կահավորման, ճանապարհատրանսպորտային նոր կարգավորումների, որովհետև ցանցը ենթադրում է որոշակի փոփոխություններ, այդ թվում ավտոբուսների համար առանձնացված գիծ: Բայց կրկնում եմ, քաղաքապետարանը կարող էր արդեն իսկ այս ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել