Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը նշել է, որ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ստեղծումից ի վեր արդյունավետ համագործակցություն է հաստատվել կառույցի հետ և երախտագիտություն հայտնել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ցուցաբերած օժանդակության համար։

Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները և մտադիր է էլ ավելի մեծացնել երկրի դիմադրողականությունը՝ համաձայն Աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030 թթ. Սենդայի շրջանակային ծրագրի և Փարիզի կլիմայի համաձայնագրի առաջնահերթությունների։

Փոխվարչապետը նշել է, որ հայ փրկարարները բավարար մասնագիտական փորձառություն ունեն և տարբեր երկրներում մասնակցում են միջազգային հումանիտար առաքելությունների և փրկարար գործողությունների: Այսպիսով, Հայաստանն իր ներդրումն է ունենում աղտների ռիսկերի նվազեցման միջազգային ջանքերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել