Tert.am-ը գրում է․

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը:

Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն:

«Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- ասել է ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել