Panorama.am-ը գրում է.

Տավուշի մարզպետարանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի ու Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ասաց, ունեցել են անկաշկանդ ու բովանդակալի զրույց՝ հասկանալու, ապա լուծում տալ խնդիրներին։

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով։ Դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ։ Տավուշի մարզի անտառները կարող են լինել զբոսաշրջային տարածքներ, ու այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է «Անտառային օրենսգրքում» փոփոխություններ, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ»,-ասաց ԱԱԾ տնօրենը՝ ավելացնելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Վանեցյանն ասաց, ոչ միայն Տավուշում, այլև անատառաշատ այլ տարածքներում ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միայն ԱԱԾ կողմից 10 քրեական գործ է հարուցվել, մեղադրյալների թվում են նաև պաշտոնյաներ։ Նա նշեց, որ քննության արդյունքում բացահյտվելու են նաև անտառահատման բիզնեսի տերերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել