Panorama.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովը ճիշտ ուղղություն է մատնանշում։ Panorama.am-ի ետ զրույցում հայտարարեց  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի հայտարարության այն մասին, ըստ որի վեթթինգի փոխարեն պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։

«Վեթթինգն իրականացվում է ֆինանսական հոսքերի օրինականությունը հասկանալու համար։ Դրա գործիքը գույքի եկամուտների հայտարարագրումն է։ Ավելին Հայաստանում, դրան հաջորդեց շահերի հայտարարագրումը՝ քաղաքական ուժերի, հասարկական միավորումների, բիզնես գործընկերների հետ։ Հանձնաժողովի  նկատառումն այն է, որ այս համակարգը զարգացնելու միջոցով փորձեն հասկանալ եկամուտները, ձեռքբերումները, վերլուծական գործիքներ տրամադրեն այն մարմիններին, որոնք կոչված են ռիսկերի վերլուծության համար, և այն դեպքերը, որոնք կհիմնավորվեն, դրանցով կզբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Նա փաստում է, որ հայտարարգրման համակարգում 2012-2018 թվականներին էական զարգացումներ են  իրականացվել։ 2012-ի անատամ կառույցին 2017-ին փոխարինելու եկավ որոշ խախտումների համար ընդհուպ քրեական պատասխանատվության սահմանումը, բացի այդ հանձնաժողովն ունեցավ հասանելիություն շատ պետական մարմինների տվյալների՝ ընդհուպ մինչև բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների։

«Բազում փոփոխություններ եղան, այլ հարց է, որ դրանք կյանքի չկոչվեցին։ Նույն շահերի հայտարարագրումը հետաձգվեց մինչև 2020 թվականը։ Մարմինը քանի որ չձևավորվեց, ապօրինի հարստացման տեսանկյունից վերլուծություններ չեն արվում, դա թողնված  է միայն իրավապահ մարմինների վրա, անհամատեղելի գործողությունների վերաբերյալ վերահսկողություն չկա, էթիկայի համակարգը չի համակարգվում։ 2018-ի մարտի 23-ի օրենքով իրավական կարգավորումները կան, բայց դրանք կյանքի չեն կոչվում։ Իհարկե, դա կատարյալ չէ, բայց կատարելագործման միջոցով կարող է խնդիրները լուծել»,-ընդգծեց Սահակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել