Tert.am-ը գրում է.

Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո խորհրդարանի կողմից եղան հայտարարություններ, որ աջակցում էին, կային նաև տեսակետներ, որոնք վերաբերում էին Սահմանադրական դատարանին: Հավանաբար հենց դա էլ նկատի է ունեցել Վենետիկի հանձնաժողովը․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Վենետիկի հանձնաժողովի նաև այն մտահոգությունը, որ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ-դատավորի հետ կապված մոտեցումը ողջունվել է խորհրդարանի կողմից՝ այն դիտարկելով որպես անհատական միջամտություն դատավորների անհատական մանդատներին։

«Սա այն է, ինչ ես մշտապես ասում եմ, որ յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ պարտավոր է լինել իր կարգավիճակի սահմաններում՝ համակարգային առումով, մարդու իրավունքների պաշտպանության առումով, սա շատ կարևոր է, և ես իմ հայտարարության մեջ հստակ նշել էի, որ խստորեն պահանջում եմ բոլորից պահպանել իրենց կարգավիճակը»,-ասաց նա։

Հատկապես իշխանական խմբակցության դիրքորոշման հետ կապված՝ ՄԻՊ-ը նկատեց, որ դա կարող է միջազգային կազմակերպության կողմից ընկալվել որպես կառավարության թաքնված  դիրքորոշում, այդպես էլ հաճախ ընկալվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել