Aysor.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրությունը սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով  Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:  

«Այն, ինչ պակասում է մեր երկրում, դա լուրջ վերաբերմունքն է իրենց աշխատանքին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Սահմանադրությանը և օրենքների մեկնաբանությանը։ Նման արձագանք սպասելի էր, որովհետև իրավաբանությունն ունի նաև տեսական մեծ մաս, ինչը սովորական քաղաքացին չի տեսնում և օրենքը չի կարելի մեկնաբանել այնպես, որ այդ օրենքն սկսի ինքն իրեն հակասել։ Դա իրավաբանության հիմնարար սկզբունքներից է։ Մենք սրա ականատեսը եղանք և ստացանք դրա պատասխանը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։

Արձանագրությունում նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

Բացի այդ, նշվում է նաև, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել