Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է պարզաբանում տալ, թե ինչ է կատարվում Սևանա լճի հետ, և կա արդյոք փորձագիտական եզրակացություն, թե որն է Սևանա լճի «ծաղկելու» պատճառը, և խնդիրն ինչպես պետք է լուծել։
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գործոնները մի քանիսն են։
Նա նած նշեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։
«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Պատճառներից մեկն այն է, որ Գեղարքունիքի կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտված նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ