168.am-ը գրում է.

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին եւ փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել