Tert.am-ը գրում է.

Պարզ էր՝ ինչ է լինելու, ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը եղել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ով հորն ուղեկցել էր ԱԱԾ:

Նա նշեց, որ իրավական և քաղաքական առումով կլինեն բողոքարկումները: «Այստեղ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե որքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել` հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Այստեղ կարևոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով, այս դեպքում դա արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է ստացվում»,-ասաց նա:

Դատավորի նկատմամբ վտանգ լինելու վերաբերյալ էլ նա նշեց, որ չի կարծում՝ վտանգը կա: «Այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորը երաշխավորությունը կիրառեց և ազատ արձակեց, որից հետո համացանցում հայտնվեցին բռնության կոչեր, նրա հասցեն էին նշում»,-ասաց նա և հիշեցրեց, որ հայրը վեց ամիս կալանքի տակ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել