Tert.am-ը գրում է.

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի նախագահ, «Հայացք»  կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանի խոսքով՝ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում Հայաստանի ԱԺ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի և ձայնի իրավունքի վերականգման բանաձևին դեմ քվեարկելը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ պետք է դիտարկել խնդրի բովանդակային կողմը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձը և ձայնի իրավունքի վերականգնումը լավագույն հնարավորությունն է եվրոպական համայնքի և Ռուսաստանի միջև վերականգնելու դիալոգը: Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից Ռուսաստան-Եվրոպա իրավիճակի բարելավման գործընթացը, դինամիկան որևէ կերպ չի կարելի թերագնահատել: Սա հենց մեր համար ուներ ուրույն դերակատարություն, և այս քվեարկությանն ունենալ այն մասնակցությունը, ինչ որ ունեցան իշխանության պատգամավորները, պարզապես աբսուրդ է»,- ասաց նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ կա նաև հարցի երկրորդ կողմը: «Եթե մենք խոսում ենք պատվիրակության մասին, բնականաբար, կարող են լինել դեպքեր, երբ պատվիրակությունը ողջ կազմով նույն կարծիքը չունենա: Բայց հավատացե՛ք, սա այդ դեպքը չէ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել