Panorama.am-ը գրում է.

«Ծայրահեղ բևեռացման ֆոնի վրա վտանգը կարող է լինել ցանկացած կողմից այն իմաստով, որ ոչ թե պլանավորված կամ չպլանավորված... Տեսանք՝ ինչ եղավ առաջին ատյանի  դատարանի որոշումից հետո, երբ սոցիալական ցանցերում հեռախոսի համար, հասցե էր շրջանառվում»,- «Ազատություն» ռադիոկայանի  ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պատասխանեկով հարցին, թե ումի՞ց է վախենում Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, որ դիմել է ոստիկանությանն անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ «Իրավաբան.net»-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորներ՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Ա. Օրբելյանն ասաց, որ օրենսդրության մեջ կա համապատասխան կարգավորում, որը թույլ է տալիս դատավորին, որը կոնկրետ գործ է  քննում, ու եթե կա մտավախություն, դիմել և խնդրել  անվտանգության հավելյալ միջոցներ։

Հարցին՝ ո՞ր կողմից ունի մտավախություն, փաստաբանը պատասխանեց. «Որ կողմի խնդիրը չէ, ընդհանրապես  կա մտավախություն, որովհետև ծայահեղ բևեռացված հասարակության մեջ ցանկացած բառ, քննարկում, խոսք... կարող է լինել և մեր աջակիցների կողմից, և հակառակորդների կողմից, ցանկացած երրորդ ուժի կողմից,  որն այս գործի մեջ իր շահագրգռվածություն ունի, կարող է լինել ցանկացած խմբավորման կողմից։ Այստեղ պետք չէ դիտարկել կոնկրետ անձից,  կոնկրետ կողմից, անվտանգության խնդիր է դրված, պետք է դիտարկել, որ դատարանը զգում է, որ հասարակության մեջ  կա ծայրահեղ լարվածություն, փորձել է ապահովել իր անվտանգությունը։ Սա դիտարկում են ընդամենը փաստ, ոչ թե որպես կողմերի խնդիր՝ ումից է վախենում։ Ընդհանուր առմամբ, դատարանը որևէ մեկից չի վախենում, բայց խնդիր ունի մի քայլ ավելի ապահովել անվտանգությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել