Հունիսի 19-ին` ժամը 00։50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Մաշտոցի ոստիկանները հունիսի 21-ին Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա և նրան ներկայացրել քննչական բաժին:

Աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք, որ շենքի առաջին հարկում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել ընկերոջը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել