Tert.am Life-ը գրում է.

Արվին Քոչարյանի օբյեկտիվում լույսի և ստվերի պայքարն է․ նրա «Միստիկուս» նախագիծը 10 տարեկան է, ինչի առթիվ լուսանկարիչը ցուցահանդես-շնորհանդես էր կազմակերպել Երևանի Կամերային թատրոնում: Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:

««Միստիկուսը» գեղարվեստական լուսանկարչական նախագիծ է, որը 2009 թվականին եմ սկսել: 2-3 տարի է՝ այն արդեն բրենդ է դարձել և ունի իր տարբեր գծերը՝ գեղարվեստական լուսանկարներ, artwork, որը կարելի է օգտագործել ինտերիերի դիզայնի համար և զարդերի գիծ»,- ասաց Արվինը:

Լուսանկարիչը նաև համանուն գիրք է թողարկել, որը բացի որակյալ լուսանկարները, առաջարկում է նաև նորարություն: «Գիրքը Հայաստանում է տպագրվել և շատ բարձր որակ ունի: «Միստիկուսը» բաղկացած է 132 էջից, որտեղ տեղ են գտել նախագծի լավագույն 124 նկարները: Գիրքն ինտերակտիվ է: 14 նկար սիքրոնիզանում է էփլիքեյշընի հետ, այսինքն՝ հեռախոսը պահում ես, օրինակ, Էվա Խաչատրյանի լուսանկարի վրա, նա սկսում է հարցազրույց տալ և պատմել «Միստիկուսի» մասին: Ցուցահանդեսի ժամանակ նույնպես գործում էր այս էֆեկտը»,- պատմեց Արվինը:

Լուսանկարիչը հայտնիներից շատերի հետ է աշխատել, սակայն նախագծի համար մոդելներին ընտրել է՝ անկախ հայտնի լինել-չլինելուց:

«Միստկուսի» շրջանակում լուսանկարվել են Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Սերգեյ Դանիելյանը, Արման Սուլեյմանյանը, Գայանե Մանուկյանը, Էվա Խաչատրյանը, մոդելներ, որոնց Արվինը համարում է լավագույնը Հայաստանում և պարզապես մարդիկ, որոնք համապատասխանում են նախագծի գաղափարախոսությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել