Tert.am-ը գրում է.

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և  ներկայացրեց, թե ընդհանրապես նման ֆորումներն ինչ նպատակ ունեն: «Մեր ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են: Նա նշեց, որ կառավարությունը պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ իրենց տաղանդը բացահայտելու, իրացնելու հնարավորություններ ունենան: Վարչապետը մարդկանց կոնկրետ օրինակներ բերեց, ովքեր ներդրում են արել և նշեց, որ սկսում են այս պրոցեսը և բոլորի անունները հնչեցնելու են:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցանկանում է ցույց տալ, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր զրոյից հասել են ինչ-որ արդյունքների: «Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են, և այդ մարդկանց  օրինակը պետք է  ոգևորի ուրիշներին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել