Aysor.am-ը գրում է.

2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։

«Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկւմ ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», - այսօր 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։

Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։

Մարուքյանը առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը ու պնդեց, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։

Մյուս խնդիրը, Մարուքյանը առանձնացրեց դրժված խոստումները. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։

Երրորդ խնդիրը «սևուսպիտակի» բաժանելն է, ներառականությունն է, որը այս կառավարության գործունեության դեպքում չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել