Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայացրել է Երկրի բնակչության թվի կանխատեսումը 2050 թվականին: Համապատասխան զեկույցը հասանելի է կազմակերպության կայքում:

Նշվում է, որ 21-րդ դարի կեսերին մոլորակի բնակչության թիվը կհասնի մինչև 9.7 միլիարդի: Դարավերջին բնակչության աճը ավելի դանդաղ կլինի. Երկրագնդի վրա մոտ 11 միլիարդ մարդ կապրի:

Զեկույցում նշվում է, որ արդեն 2027-ին Հնդկաստանը բնակչության թվաքանակով կգերազանցի Չինաստանին: Բացի այդ, բնակչության թվի զգալի աճ է սպասվում Նիգերիայում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Տանզանիայում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում և Միացյալ Նահանգներում: Մարդկանց թվի ամենակտրուկ աճը կանխատեսվում է Աֆրիկայում:

Հունվարին հաղորդվել էր, որ Չինաստանի բնակչությունը վերջին 70 տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է: 2018 թ.-ին Չինաստանում մահացած մարդկանց թիվը 1.27 միլիոնով ավելի է եղել, քան ծնվածներինը: 2016 թ.-ին երկրում երեխաների թվաքանակի սահմանափակումը մասնակիորեն վերացվել է, սակայն դրան հետևած ծնելիության աճը չի արդարացրել ակնկալիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել