168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով աշխարհում միջուկային զենքի թվաքանակը կրճատվում է, դրա հետ մեկտեղ այդ զենքն ունեցող երկրները շարունակում են այն արդիականացնել: Դա հետեւում է այն տվյալներից, որոնք հրապարակված են Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տարեկան հանդեսում, որը զետեղված է կազմակերպության կայքում:

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, որոնք միասին առաջվա պես տիրում են միջուկային զենքի պաշարների մոտավորապես 90 տոկոսին, շարունակել են կրճատել միջուկային սպառազինությունների իրենց պաշարները՝ ղեկավարվելով Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 (ՌՀՄ-3) պայմանագրի դրույթներին:

Ինստիտուտում ընդգծում են, որ 2018 թվականին երկրները հայտարարել են սահմանված ժամկետներում սպառազինության կրճատման լիմիտին հասնելու մասին: Ընդ որում՝ ՌՀՍ-3-ի գործողության ժամկետը կլրանա 2021 թվականին, եթե երկու երկրները չհամաձայնեն այն երկարաձգել:

«Ռուսական եւ ամերիկյան միջուկային ուժերի համաձայնեցված կրճատման շարունակման հեռանկարներն ավելի ու ավելի քիչ հավանական են դառնում՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական ու ռազմական տարաձայնությունները»,-հանդեսում մեջբերված է Ստոկհոլմի ինստիտուտի հետազոտող Շենոն Քայլի խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել