Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտիի ներսի կողմում ամրացված 9 հազար դոլարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ.Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիսի 2-ից հունիսի 8-ը իր տան ննջասենյակից նույնպես գողացել են մոտ 5600 ԱՄՆ դոլար:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է կատարված դեպքերի մասին խորհրդակցել բարեկամների հետ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել