Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի`Կիպրոսի վերաբերյալ հայտարարություններին:

Մակրոնը օրերս քննադատել էր Թուրքիային Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում նավթագազային որոնողական աշխատանքներ կատարելու համար և նշել, որ ԵՄ-ն անտարբեր չպետք է մնա այս իրավիճակին:

«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ Միջերկրականի արևելյան ջրերում աշխատանքներ իրականացնելը հասարակ բան է, ուրեմն ոչինչ չեն հասկանում: Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ մենք դադարեցնենք աշխատանքները: Այդ ի՞նչ ես ասում: Մենք այստեղ ափակից ենք, Կիպրոսում երաշխավոր ենք: Թուրքիան, Հունաստանը երաշխավոր են, Անգլիան երաշխավոր է: Իսկ դո՞ւ ով ես: Մենք գիտենք մեր բեռի ծանրությունը: Սակայն դու դա չես հասկանում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում aksam.com.tr կայքը:

Նշենք, որ ավելի վաղ հույները հայտարարել էին, որ պատրաստվում են ձերբակալել իրենց ջրային տարածքներում աշխատանքներ իրականացնող թուրքական նավերի անձնակազմերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել